Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Արմեն Սարգսյան. Մեկ ամիսը շատ քիչ է գնահատական տալու համար. վարչապետին և նախարարներին ժամանակ է անհրաժեշտ

Արմեն Սարգսյան. Մեկ ամիսը շատ քիչ է գնահատական տալու համար. վարչապետին և նախարարներին ժամանակ է անհրաժեշտ
02.06.2018 | 23:15

«Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ-ի վերջին իրադարձություններին, խոսել, խորհրդարանական երկրում նախագահի դերի մասին: «Ես այդ հեղափոխությունը կանվանեի հեղափոխություն հայաստանյան ոճով, քանի որ իրականացվել ՀՀ-ին բնորոշ ձևով»,- նշել է նախագահը: Նա բարձր է գնահատել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայացնելու քայլը: «Պիտի գովեստի խոսքեր ասել նաև նախկին վարչապետի հասցեին, որ հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, երբ հաջորդ օրը բոլոր հայերը նշում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինձ համար շատ ցավալի կլիներ, որ այդ օրը տեղի ունենային բախումներ»,- նշել է նախագահը:

Նա ձեռնպահ է մնացել գնահատել նոր կառավարության գործունեությունը՝ նշելով, որ դեռևս վաղ է: «Վաղ է ոչ թե նրանց գործունեության առումով, այլ որովհետև վարչապետը շատ երիտասարդ է որպես վարչապետ, բացի այդ՝ կառավարության անդամները ևս նոր են: Մեկ ամիսը շատ քիչ է գնահատական տալու համար: Վարչապետին և նախարարներին ժամանակ է անհրաժեշտ, բայց այն ինչ ես տեսնում եմ գործողությունների առումով՝ համապատասխանում է տրված խոստումներին: Հուսով եմ՝ նրանք կհաջողեն»,- ընդգծել է նախագահը:


Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությանն ու խոսել սուպերվարչապետության վերացման, Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտության մասին

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ